
2009Թ.-ԻՆ ԱՌԱՎԵԼ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ ԵՎՐՈՅՈՎ ԱՎԱՆԴՆԵՐԸ
2009 թվականին Ռուսատանում առավել եկամտաբեր են ճանաչվել եվրոյով ներդրված ավանդները, որոնք արտարժութային շուկայում ձևավորված պայմաններում ներդրողներին այս 12 ամիսների ընթացքում ապահովել են 2,35% եկամուտ:Նման տվյալներ է հրապարակել BDO ընկերության մակրոտնտեսական հետազոությունների և ռազմավարական մշակման կենտրոնը` ներկայացնելով Ռուսաստանի 15 խոշոր բանկերում ավանդների տոկոսադրույքների վերլուծության ուղղությամբ իրականացված իր հետազոտության արդյունքները:
Իրենց եկամտաբերության երկրորդ տեղում են հայտնվել ռուբլով ներդրված ավանդները` ապահովելով տարեկան 1,55% եկամուտ, իսկ դոլարային ավանդները ներդրողներին ապահովել են միայն 0,76% եկամուտ: