21/07/2010 15:56
ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԿՐԵԼ Է 3,8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, եվրոյի փոխարժեքի անկմամբ պայմանավորված, Շվեյցարիայի ազգային բանկի կրած վնասը կկազմի 3,81 մլրդ դոլար: Բանկի հայտարարության համաձայն` եվրոյի փոխարժեքի անկումը հանգեցրել է բանկի արտարժութային պահուստների արժեզրկման: Շվեյցարիայի ազգային բանկի արտարժութային պահուստների զգալի մասը եվրոպական արժույթով են, և եվրոյի նկատմամբ շվեյցարական ֆրանկի արժեվորման պայմաններում բանկի արտարժութային պահուստները տարեսկզբից զգալի արժեզրկվել են:
Նշենք, որ ֆրանկը եվրոյի նկատմամբ արժեվորվել է շուրջ 8,6%-ով:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
