
2009Թ.-ԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՎՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1,6%-ՈՎ
2009 թվականին նախորդ տարվա համեմատությամբ եվրոպական երկրներում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 1,6%-ով: Ինչպես նշվում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` 2009 թվականի ընթացքում Եվրոպայում վաճառվել է 14 մլն 481 հազար 545 ավտոմեքենա:
2009 թվականի դեկտեմբերին Արևմտյան երկրներում արձանագրվել է նոր ավտոմեքենաների գրացման ընդհանուր թվաքանակի աճ: Այս ցուցանիշը դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է շուրջ 1 մլն 3 հազար 757 միավոր: Նշենք, որ գրանցված նոր ավտոմեքենաների ընդհանուր թվաքանակի աճ է գրանցվել Իտալիայում` շուրջ 16,7%, Իսպանիայում (25.1%), Մեծ Բրիտանիայում (38,9%) և Ֆրնասիայում (48,6%):