ԵՎՐԱԳՈՏՈՒ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 0.1%-ՈՎ
2009 թվականի չորրորդ եռամսյակում Եվրագոտում, ինչպես նաև Եվրամիության անդամ բոլոր երկրներում գրանցվել է ՀՆԱ-ի աճ` շուրջ 0.1%-ով, սակայն հաշվետու տարվա արդյունքներով Եվրագոտում և Եվրամիության երկրներում գրանցվել է ՀՆԱ-ի անկում` համապատասխանաբար 4%-ով և 4,1%-ով:
Նշենք, որ 2009 թվականի չորրորդ եռամսյակում Եվրամիության առաջատար երկրներից մեկում` Գերմանիայում, նկատվել են ստագնացիոն երևույթներ, իսկ Ֆրանսիայում գրանցվել է վերջին տարիների ամենամեծ տնտեսական անկումը: