
2012Թ.-ԻՆ FACEBOOK-Ը ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ IPO
2012թ.-ի ապրիլին Facebook կորպորացիան նախատեսում է իրականացնել IPO (Արժեթղթերի առաջնային տեղաբաշխում): Ընկերությունը ներկայումս ունի մոտ 500 բաժնետեր:
Փորձագետների գնահատականով, աշխարհի խոշորագույն այս սոցիալական կայքի շուկայական արժեքն այժմ կազմում է 50 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում Facebook-ին հաջողվել էր Goldman Sachs ներդրումային բանկից ներգրավել 450 միլիոն դոլար, իսկ ռուսական Digital Sky Technologies (DST) ընկերությունից` 50 միլիոն դոլար: