FACEBOOK-Ի ՀԻՄԱԴԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿՆՎԻՐԱԲԵՐԻ ԻՐ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ
Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը որոշել է իր հարստությունը նվիրաբերել բարեգործական նպատակներով: Ինչպես հայտնի է դարձել` սոցիալական կայքի հիմնադիրը կմիանա ճանաչված ներդրող Ուորեն Բաֆեթի և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի «The Giving Pledge» նախաձեռնությանը:
Մարկ Ցուկենբերգի հարստությունը, Forbes ամսագրի գնահատմամբ, ներկայումս կազմում է 6,9 մլրդ դոլար, և դեռևս չի պարզաբանվում, թե իր հարստության որ մասն է հայտնի սոցիալական կայքի հայտնի հիմնադիրը պատրաստվում փոխանցել բարեգործական նախաձեռնությանը:
Նշենք նաև, որ բացի Մարկ Ցուկենբերգից, «The Giving Pledge» նախաձեռնությանը միացել են ևս 16 հարուստ ամերիկացիներ, որոնց թվում է նաև Yahoo! ընկերության բաժնետերերից մեկը, հայտնի ներդրողներ և ֆինանսիստներ:
Նշենք, որ Բաֆեթը և Գեյթսը «The Giving Pledge» նախաձեռնությամբ ներկայացել էին այս տարվա հունիսին` կոչ անելով ԱՄՆ հարուստ քաղաքացիներին նվիրաբերել բարեգործությանն իրենց կարողության գոնե կեսը: