11/05/2011 11:12
2011Թ.-ԻՆ FACEBOOK-Ի ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՃԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ
Ընթացիկ տարում աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի` Facebook-ի գովազդային եկամուտները կաճեն 95%-ով կամ շուրջ 2 անգամ և կկազմեն 3.5 մլրդ դոլար` նախորդ տարվա արդյունքներով գրանցված 1.8 մլրդ դոլար ցուցանիշի դիմաց: Այսպիսին են Enders Analysis գործակալության կանխատեսումները: Միևնույն ժամանակ, սպասվում է, որ գովազդի ոլորտում Google-ի տարեկան հասույթը (այդ թվում YouTube և DoubleClick կայքերի «ապահոված» գովազդային եկամուտը) կկազմի 2.6 մլրդ դոլար` նախորդ տարվա արդյունքներով արձանագրված 2 մլրդ դոլարի դիմաց:
Այսպիսով, Enders Analysis-ի վերլուծաբանների կանխատեսումներով, Facebook-ն, իր գովազդային եկամուտներով, առաջ կանցնի ամերիկյան ինտերնետային հսկա Google-ից, ինչպես նաև մի շարք այլ ընկերություններից:
24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
Արծաթ
492.72
+1.9
11:07 24/11/26
10:50 24/11/26
