FACEBOOK-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ YAHOO!-ԻՑ և ՃԱՆԱՉՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԵՐՐՈՐԴ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԿԱՅՔԸ
Facebook սոցիալական կայքը, որի արժեքը դեռևս անցյալ շաբաթ գնահատվել էր 56 մլրդ դոլար, դարձել է աշխարհի երրորդ խոշորագույն կայքը: Ինչպես նշվում է comScore վերլուծական խմբի զեկույցում` նոյեմբեր ամսին Facebook այցելել է շուրջ 648 մլն ինտերնետ-օգտագործող: Հատկանշական է, որ նոյեմբեր ամսվա այցելությունների ընդհանուր քանակով Facebook-ը առաջատար կայքերի եռյակից դուրս է մղել Yahoo!-ին: Վերջինիս, 630 մլն այցելություններով, զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Նշենք, որ առաջին և երկրորդ հորիզոնականներում կրկին Microsoft-ը և Google-ն են` համապատասխաաբար 869 մլն և 970 մլն այցելություններով: