17/06/2010 11:09
FANNIE MAE-Ը ԵՎ FREDDIE MAC-Ը ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՆՅՈՒ-ՅՈՐՔՅԱՆ NYSE ԲՈՐՍԱՅԻՑ
Ամերիկյան կառավարության որոշման համաձայն հիփոթեքային Fannie Mae և Freddie Mac գործակալությունները կհեռանան Նյու-Յորքի ֆոնդային բորսայից (NYSE): Ամերիկյան ֆինանսական շուկայի այս երկու հսկաների սովորական բաժնետոմսերն այլևս չեն շրջանառվի NYSE բորսայում: ԱՄՆ բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` կառավարության այս որոշումը պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Fannie Mae և Freddie Mac հիփոթեքային գործակալությունների լուրջ ֆինանսական խնդիրներով: Այս փաստը հաստատել են նաև ընկերությունների ներկայացուցիչները:
Նշենք, որ Fannie Mae և վերջինիս հիմնական մրացակից Freddie Mac հիփոթեքային գործակալությունները առանցքային դեր են խաղում ԱՄՆ հիփոթեքային ֆինանսավորման համակարգում: Այս երկու ընկերություններին բաժին է ընկնում ԱՄՆ հիփոթեքային վարկերի համախառն ծավալի գրեթե կեսը: Եվ եթե ճգնաժամի պայմաններում այս ընկերություններին աջակցության ձեռք չմեկներ ԱՄՆ կառավարությունը, ապա, հավանաբար, հիփոթեքային հսկաները կսննկանային:
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
Արծաթ
708.41
-1.6
