ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ FANNIE MAE ԵՎ FREDDIE MAC ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
Ամերիկյան Fannie Mae և Freddie Mac հիփոթեքային գործակալությունները կարիք ունեն շուրջ 400 մլրդ դոլար լրացուցիչ ֆինանսավորման և այս ուղղությամբ բանակցություններ են վարում ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն պետական աջակցության այս միջոցներն ընկերություններին անհրաժեշտ են մինչև տարեվերջ:
Նշենք, որ մեկ տարվա ընթացքում այս ընկերություններն արդեն սպառել են պետական աջակցության շրջանակներում տրամադրված 111,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ վարկային միջոցները և այժմ կանգնել են այս վարկերի տոկոսադրույքների մարման խնդրի առջև: