FANNIE MAE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ամերիկյան խոշորագույն հիփոթեքային Fannie Mae ընկերությունը մտադիր է արդեն հաջորդ ամիս խստացնել իր փոխառուների նկատմամբ սահմանվող նվազագույն պայմանները և սահմանափակել սկզբնապես չմարվող պարտքի ծավալները:
Այս տարվա դեկտեմբերի 1-ից հիփոթեքային ընկերութունը կմերժի բոլոր այն փոխառուների դիմումները, որոնց վարկային վարկանիշը ցածր կլինի 320 կետից: Նշենք, որ ընկերության հաճախորդների հնարավոր առավելագույն վարկանիշը սահմանվում է 850 կետ մակարդակում: