
FEDEX-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ 30% ԱՆԿՈՒՄ
Բեռների փոխադրումներով զբաղվող խոշորագույն ամերիկյան FedEx Corporation ընկերությունը հրապարակել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է 2009 թվականի նոյեմբերի 30-ին, ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ 30%-ով և կազմել 345 մլն դոլար:
Հաշվետու եռամսյակում ընկերության շրջանառությունը կրճատվել է 10%-ով և կազմել 8.60 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն եռամսյակում գրանցված 9.45 մլրդ դոլարի դիմաց:
Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է ընկերության մատուցած ծառայությունների նկատմամբ պահանջարկի զգալի անկմամբ: