
ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 560 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ FIAT-ԻՆ ԿՎԱՃԱՌԻ CHRYSLER-Ի ԻՐ ՄԱՍԱԲԱԺԻՆԸ
Իտալական Fiat ավտոկոնցեռնը մտադիր է ԱՄՆ կառավարությունից գնել վերջինիս պատկանող Chrysler ընկերության բաժնետոսմսերի փաթեթը՝ վճարելով 560 մլն ԱՄՆ դոլար: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ`այս գործարքի մասին պաշտոնապես կհայտարարի ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:
Ներկա պահին իտալական Fiat-ին է պատկանում Chrysler ընկերության բաժնետոմսերի 46%-ը: Շաբաթվա ընթացքում պարտքերի մասնակի մարումից հետո այժմ ԱՄՆ կառավարությանը պատկանում է ավտոկոնցեռնի 6,6%-ը: Կանադական կառավարությունը տնօրինում է Chrysler-ի բաժնետոմսեր 1,7%-ը, իսկ UAW-ը՝ 40%-ը: