Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՈՐՊԵՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ» ՄՆԱԼ ԼՈՆԴՈՆԸ, ՆՅՈՒ-ՅՈՐՔԸ ԵՎ ՀՈՆԿՈՆԳԸ
23/03/2011 10:54
Կիսվել

ՈՐՊԵՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ» ՄՆԱԼ ԼՈՆԴՈՆԸ, ՆՅՈՒ-ՅՈՐՔԸ ԵՎ ՀՈՆԿՈՆԳԸ

Լոնդոնը, Նյու-Յորքը և Հոնկոնգը հաստատում կերպով դեռևս շարունակում են պահպանել իրենց դիրքերը` որպես համաշխարհային ֆինանսական կենտրոններ: Այս մասին փաստում է բրիտանական Z/Yen Group վերլուծական ընկերության հրապարակած վարկանիշը: Ինչպես նշել են վերլուծական ընկերության ներկայացուցիչները` պարզաբանելով աշխարհի խոշոր ֆինանսական կենտրոնների վարկանիշը` առաջատար եռյակում ընդգրկված քաղաքները ուսումնասիրությունների արդյունքում ստացել են գրեթե համանման և շատ քիչ տարբերվող գնահատականներ: Այսպես, առավելագույնը 1000 միավոր գնահատական նախատեսող համակարգով կազմված վարկանիշի առաջին հորիզոնականում Լոնդոնն է` 775 միավորով: Վերջինիս հաջորդում են Նյու-Յորքը և Հոնկոնգը` համապատասխանաբար 769 և 759 միավորներով: Լավագույն հնգյակի չորրորդ հորիզոնականում Սինգապուրն է (722 միավոր), իսկ հնգյակը եզրափակում են Շանհայն ու Տոկիոն` 694-ական միավորներով: Աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոնների վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Չիկագոն, Ցյուրիխը, Ժնևը, Սիդնեյը: Հատկանշական է, որ առավել մեծ աճ` որպես ֆինանսական կենտրոն, գրանցել է Սեուլը` հայտնվելով 16-րդ հորիզոնականում և առաջ անցնելով անգամ Պեկինից: 

Նշենք, որ վերլուծական ընկերությունն իր հետազոտության շրջանակներում ուսումնասիրել է 75 մեգապոլիս, և ինչպես նշվում է հրապարակված զեկույցում` այս ֆինանսական կենտրոնների մեծ մասը վերջին ամիսների ընթացքում զգալի զիջել է իր դիրքերը: Վարկանիշի վերջին հորիզոնականներում են հայտնվել Աթենքը, Թալինը և Ռեյկյավիկը:

Աշխարհի ֆինանսական կենտրոնների վարկանիշը հրապարակվում է 2007 թվականից ի վեր` տարին 2 անգամ` գարնանը և աշնանը:

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36