Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
FITCH RATINGS – 2011Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑԻ 3.2% ԱՃ
04/04/2011 11:19
Կիսվել

FITCH RATINGS – 2011Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑԻ 3.2% ԱՃ

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը վերանայել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Ինչպես նշվում է գործակալության Global Economic Outlook եռամսյակային հաշվետվության մեջ` կանխատեսումները և սպասումները վերանայվել են` պայմանավորված համաշխարհային շուկայում նավթի գների աճով, ինչպես նաև Ճապոնիայում տեղի ունեցած վերջին աղետալի իրադարձություններով և վերջիններիս բացասական տնտեսական հետևանքներով:
 
Ներկայումս Fitch Ratings-ը սպասում է համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազում: Միևնույն ժամանակ, միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է նաև գնաճի վերաբերյալ իր սպասումները` կանխատեսելով գնաճի առավել բարձր տեմպեր: Գործակալության վերլուծաբաններն այս համատեքստում նշում են, որ գնաճի առավել բարձր տեմպերի սպասումներով պայմանավորված` աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը անցում կկատարեն դրամավարկային պայմանների խստացմանն առավել արագ, քան ակնկալվում էր մինչ այս: «Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լարվածության ֆոնի վրա նավթի համաշխարհային գների աճը լուրջ խոչընդոտ է համաշխարհային տնտեսության վերականգնման համար, և այս պայմաններում 2011 և 2012 թվականների համար մենք կանխատեսում են համաշխարհային տնտեսության աճ` 3,2%-ի սահմաններում», – նշվում է Fitch-ի հրապարակած զեկույցում: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսության աճը կազմել էր 3.8%: Ինչ վերաբերում է գնաճի ուղղությամբ միջազգային գործակալության կանխատեսումներին, ապա, ըստ վերլուծաբանների գնահատականների, գնաճային ճնշումները զգալի կլինեն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում:
 
Նշենք նաև, որ  Fitch Ratings-ը վերանայել է իր գանահատականները նաև առաջին երկրների և տարածաշրջանների համար: Այսպես, 2011 թվականի համար կանխատեսվում է ԱՄՆ ՀՆԱ-ի 3% աճ` մինչ այս կանխատեսված 3,2%-ի դիմաց: 2012 թվականին համար այս երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսվող մակարդակը տատանվում է 2,8%-ի սահմաններում:
 
Եվրոպական երկրների համար կանխատեսումները նույնպես նվազեցվել են: Այսպես, վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ այս տարածաշրջանում սպառման ծավալների անկումը և առանձին երկրներում դրամավարկային քաղաքականության պայմանների խստացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի տեմպերի զգալի անկման: Միևնույն ժամանակ, ճապոնիայի տնտեսության վերաբերյալ մինչ աղետները կատարված կանխատեսումները նույնպես վերանայվել են, և եթե 2011 թվականի համար կանխատեսվում է ճապոնական տնտեսության միայն 1% աճ, ապա 2012 թվականի համար գործակալության վերլուծաբանները կանխատեսում են երկրի ՀՆԱ-ի 2,2% աճ:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37