FITCH – ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ ԴԻՄԻ ԱՄՀ-ԻՆ ԵՎ ԵՄ-ԻՆ
Արդեն ճիշտ ժամանակն է, որպեսզի Հունաստանը ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմի Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: Այսպիսի կարծիք են հայտնել միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալության վերլուծաբանները, որոնց գնահատմամբ` ներկա պայմաններում Հունաստանի շուրջ ձևավորված անորոշությունը արդեն ընդգրկում է ավելի լայն շրջանակներ, ինչը նշանակում է, որ Հունաստանը չպետք է այլևս հետաձգի ֆինանսական աջակցություն խնդրելու գործընթացը և անհապաղ դիմի Եվրամիությանը:
Հունաստանի պետական բյուջեի պակասուրդն անցյալ տարի հասել էր ռեկորդային մակարդակի` կազմելով ՀՆԱ-ի 12,7%-ը, և երկիրը կանգնել էր դեֆոլտի եզրին: