19/07/2010 17:37
FITCH-Ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ
Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Էստոնիայի վարկային վարկանիշը` սահմանելով այն A մակարդակում: Նշենք, որ մինչ այս Էստոնիայի վարկային վարկանիշը գտնվում էր A- մակարդակում: Fitch գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` գործակալությունը վերանայել է նաև Էստոնիայի` թողարկողի արտարժութային պարտավորությունների կարճաժամկետ դեֆոլտի վարկանիշը` բարձրացնելո այն մինչև F1 մակարդակ:
Էստոնիայի վարկանիշների բարձրացումը նախ և առաջ պայմանավորված է Եվրագոտուն այս երկրի անդամակցության հանգամանքով: Նման զարգացման դեպքում երկրի համար առավել հասանելի են դառնում Եվրոպական կենտրոնական բանկի վարկային միջոցները:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Եվրագոտու անդամ 27 երկրների ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները վերջնականորեն հաստատել էին Էստոնիայի մուտքը Եվրագոտի: 2011 թվականի հունվարի 1-ից Էստոնիան պաշտոնապես կդառնա Եվրագոտու անդամ 17-րդ երկիրը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
