ՖՈՒՏԲՈԼԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Գերմանիայի ազգային հավաքականի մասնակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կարող է խթան հանդիսանալ այս երկրի տնտեսության վերականգնման համար: Նման կարծիք են հայտնել գերմանացի վերլուծաբանները` նշելով, որ Գերմանիայի հավաքականի հաջողություններն ուղղակիորեն ազդում են սպառողների տրամադրության վրա և այս կերպ խթանում սպառումը երկրում: Վերլուծաբանների հաշվարկներով` Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եզրափակիչ դուրս գալն արդեն իսկ հանգեցրել է երկրի ՀՆԱ-ի 01,-0,3% աճի:
Հատկանշական է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության և տնտեսական աճի միջև առկա ուղղակի կապը գերմանացիները բացահայտել էին դեռևս 2006 թվականին, երբ այս երկրում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ երկրի ՀՆԱ-ն աճել էր 3,2%-ով, այն դեպքում, երբ երկրի կառավարությունը պաշտոնապես կանխատեսել էր ցուցանիշի աճ` 2,3%-ի սահմաններում: