FORBES – ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐ, ՈՐՈՆՑ ՈՉ ՈՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Աշխարհում կան նաև այնպիսի գործարար հարուստ մարդիկ, որոնք ընդգրկված են մեր ժամանակների ամենահարուստ մարդկանց ցուցակում, սակայն նրանց անունները դեռևս անհայտ են հասարակության լայն շրջանակներում: Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրն անդրադարձել է անհայտ միլիարդատերերին և կազմել վերջիններիս վարկանիշային աղուսյակը:
Այսպես, ամերիկացի Ջայմս Լեպրինոն, ով 18 տարեկանից գլխավորում է կաթնամթերքի արտադրության ոլորտում հայտնի Leprino Foods ընտանեկան ընկերությունը, իր 2,5 մլրդ դոլար կարողությամբ գլխավորում է անհայտ միլիարդատերերի վարկանիշային աղուսյակը: Վերջինիս հաջորդում են ճապոնացի Հիրոշի Յամաուչին (4,2 մլրդ դոլար), ով վիդեոխաղերի մշակման ոլորտում առաջատար Nintendo ընկերության խոշոր բաժնետերերից մեկն է, և Dole ընկերության գործադիր տնօրեն, ամերիկացի Դեվիդ Մարդոկը (2,5 մլրդ դոլար):
Անհայտ միլիարդատերերի ցուցակում են հայտնվել նաև քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող գերմանական Storck GmbH ընկերության սեփականատեր Ալեքս Օբերվելանդը (1,7 մլրդ դոլար), ամերիկյան Bloomberg պարբերականի հիմնադիրներից մեկը` Թոմաս Սեկունդան (1,2 Մլրդ դոլար) և թուրք գործարար Մուրաթ Ուլկերը (2,1 մլրդ դոլար), ով գլխավորում է Yildiz Holding ընտանեկան ընկերությունը: Վերջինս զբաղվում է քաղցրավենիքի ատադրությամբ և գործարաններ ունի նաև Ուզբեկստանում, Ուկրաինայում և Սաուդիան Արաբիայում: