24/07/2008 19:06
ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԱՍՏՂԵՐԸ ԸՍՏ FORBES-Ի
Ամերիկյան FORBES ամսագիրը հրատարակել է ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակը:
Ցուցակը, 80 միլիոն դոլարով, գլխավորում է Հոլլիվուդյան սևամորթ դերասան ՈՒիլ Սմիթը: Ընդհանրապես Սմիթը համարվում է Հոլլիվուդի ամենաաշխատասեր դերասաններից: Անցյալ տարի նա յուրատեսակ ռեկորդ սահմանեց, իրար հետևից նկարվելով 8 այնպիսի ֆիլմերում, որոնցից յուրաքանչուրի եկամուտը անցնում էր 100 միլիոն դոլարը:
Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար 72 և 55 միլիոն դոլարով, զբաղեցնում են Ջոնի Դեպպը և Էդի Մերֆին:
Լավագույն տասնյակ են մտել նաև Մայք Մայերսը, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրյուս Ուիլլիսը, Բեն Սթայլերը, Նիկոլաս Քեյջը, Ուիլլ Ֆարրելը և Ադամ Սենդլերը:

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
Արծաթ
617.43
-9.78
12:41 28/10/26