ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼՆ ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ ՆՎԱԶԵԼ Է
Ֆրանսիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբերին սեպտեմբեր ամսվա համեմատությամբ Ֆրանսիայի արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է շուրջ 0.8%-ով:
Վերլուծաբանները հաշվետու ժամանակահատվածի համար կանխատեսել էին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ միջինը 0.7%-ով:
Նշենք, որ սեպտեմբերին օգոստոսի համեմատությամբ Ֆրանսիայում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել էր 1.5%-ով, իսկ օգոստոսին այն ամսական կտրվածքով աճել էր 2.8%-ով: