
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԿՆԵՐԳՐԱՎԻ ՇՈՒՐՋ 360 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Ֆրանսիայի կառավարությունը 2010 թվականի ընթացքում բանկիրներին վճարված տարեկան բոնուսների և պարգևավճարների հարկումից կարող է ներգրավել շուրջ 360 մլն եվրո: Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարության հայտարարության համաձայն այս միջոցներից շուրջ 270 մլն եվրո կուղղվի բանկերում ներդրված ավանդների վերադարձը երաշխավորելու նպատակով կառավարության կողմից հատուկ ստեղծված հիմնադրամի միջոցների համալրմանը, իսկ մնացյալ 90 մլն եվրոն կօգտագործվի բյուջետային նախագծերի ֆինանսավորման նպատակով:
Նշենք, որ Ֆրանսիան մտադիր է արդեն այս տարի բանկիրների բոնուսների վրա սահմանել շուրջ 50% հարկ: Բանկային աշխատողներին վճարված յուրաքանչյուր պարգևավճար, որը կգերազանցի 27 հազար եվրոն, պարտադիր կերպով կհարկվի` միջինը 50% տոկոսադրույքով: