2010Թ.-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՆ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ՎՐԱ ԿՍԱՀՄԱՆԻ 50% ՀԱՐԿ
Ֆրանսիան մտադիր է 2010 թվականին բանկիրների բոնուսների վրա սահմանել շուրջ 50% հարկ: Այս մասին նշվում է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ 2010 թվականին բանկային աշխատողներին վճարված յուրաքանչյուր պարգևավճար, որը կգերազանցի 27 հազար եվրոն, պարտադիր կերպով կհարկվի` միջինը 50% տոկոսադրույքով: Այս օրինագծի քննարկումը Ֆրանսիայի խորհրդարանում նախատեսվում է 2010 թվականի հունվարին:
Նշենք, որ նման օրենք արդեն ընդունվել է Մեծ Բրիտանիայում: Այս սահմանում է 50% տոկոսադրույքով նոր հարկատեսակ` բանկերի կողմից աշխատակիցներին վճարված այն պարգևավճարների դիմաց, որոնց գումարը գերազանցում է 27.6 հազար եվրոն: