
ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՕՐԱԿԱՆ ԿՐՈՒՄ Է 200-400 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՎՆԱՍ
Ֆրանսիայի կառավարությունը հաշվարկել է, թե գործադուլների պատճառով երկրի պետական բյուջեն օրական որքան վնաս է կրում: Այսօր` հոկտեմբերի 25-ին, Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը հրապարակել է համապատասխան տվյալներ, որոնց համաձայն վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջ Ֆրանսիայի տարածքով կազմակերպվող մասսայական գործադուլների հասցրած վնասը տատանվում է օրական 200-400 եվրոյի սահմաններում:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակահատվածում ֆրանսիացիների դժգոհության պատճառ է դարձել կառավարության ներկայացրած օրինագիծը, ըստ որի նախատեսվում է կենսաթոշակային տարիքը 60-ից բարձրացնել 62-ի: