31/05/2011 11:58
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԶԵՂՉԵՐ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Վաճառքի ծավալների շարունակական կրճատումը կանխելու և ավտոմեքենաների պահանջարկի զգալի անկումից խուսափելու ակնկալիքով ֆրանսիական ավտոարտադրողները` Renault–ի գլխավորությամբ, հայտարարել են մեծ զեղչեր: Հատկանշական է, որ ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկումից տուժել են ֆրանսիական գրեթե բոլոր ավտոարտադրողները. ապրիլին Ֆրանսիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել էին 19%-ով:
Ինչպես հաղորդում են ֆրանսիական աղբյուրները` Renault-ը հայտարարել է զեղչ` մինչև 46%: Վերջինիս գլխավոր հակառակորդը՝ PSA Peugeot Citroën-ը, հայտարարել է մինչև 32% զեղչ:
Ֆրանսիական ավտոարտադրողների օրինակին են հետևել նաև իտալական Fiat, գերմանական Volkswagen և ճապոնական Nissan ընկերությունները:
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
Արծաթ
759.48
+16.39
14:24 29/09/26
12:31 29/09/26
