ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
G20-ի շրջանակներում Ֆրանսիան և Չինաստանը մտադիր են վերանայել ներկայիս արժութային համակարգը և քննարկել նոր արժութային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:
Ինչպես Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում` ներկայիս ճգնաժամի պայմաններում առավել զգալի է դարձել նոր բազմաֆունկցիոնալ ֆինանսական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, ինչն այս երկու երկրներն էլ գիտակցում են:
Նշենք, որ 2010 թվականի նոյեմբերից Ֆրանսիան նախագահելու է G20 («Մեծ քսանյակ») համաժողովները: