FRANCE TELECOM-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպայում բջջային կապի երրորդ խոշոր օպերատոր France Telecom SA ընկերությունը Շվեյցարիայում իր գործունեության ընդլայնման նպատակով մտադիր է միավորել իր Orange Switzerland ստորաբաժանումը և Sunrise Communications ընկերության ակտիվները:
Ինչպես նշվում է ֆրանսիական ընկերության տարածած հաղորդագրության մեջ` նոր ստեղծվող ընկերության վերահսկիչ փաթեթի (75%) ձեռքբերման նպատակով France Telecom–ը TDC ընկերությանը, որին և պատկանում է Sunrise Communications-ը, պատրաստ է վճարել 1.5 մլրդ եվրո:
Նշենք, որ ներկա դրությամբ Շվեյցարիայի բջջային կապի շուկայում Sunrise Communications ընկերության մասնաբաժինը կազմում է 20%, իսկ Orange Switzerland-ի մասնաբաժինը` 18%: