G20 – ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ` ԱՌԵՎՏՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
Սեուլում ընթացող «Մեծ քսանյակ»-ի (G20)-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել է վերջնական համաձայնագիր, ըստ որի գերտերությունները կմշակեն և կիրականացնեն կառուցվածքային բարեփոխումներ` ուղղված համաշխարհային շուկայում պահանջարկի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, առավել կայուն տնտեսական աճի ապահովմանը և յուրաքանչյուր երկրում պոտենցյալ տնտեսական աճի բացահայտմանը: Ինչպես նշվում է ստորագրված փաստաթղթում` բարեփոխումներ են նախատեսվում մասնավորապես միջազգային առևտրային շուկաների կարգավորման ոլորոտւմ: Այս բարեփոխումներն առավելապես ուղղված կլինեն մրցակցության զարգացմանն ու համաշխարհային տնտեսության առանցքային ճյուղերում արտադրողականության բարձրացմանը: Նախատեսվում են նաև սոցիալական ոլորտի բաեփոխումներ:
Նշենք նաև, որ (G20)-ի գագաթնաժողովի շրջանակներում գերտերությունները ստորագրել են նաևհուշագիր, որն արգելում է այսպես կոչված «արժութային պատերազմները» և ազգային արժույթների արհեստական արժեզրկումը: Ինչպես տեղեկացնում են գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ներկայացուցիչները` G20-ի առաջնորդների կողմից հավանության է արժանացել նաև հարավկորեական նախաձեռնությունը` ստեղծել ֆինանսական անվտանգության գլոբալ ցանց: