17/03/2011 14:42
G7-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրների ֆինանսների նախարարները և ԿԲ ղեկավարներն այսօր` մարտի 17-ին, կանցկացնեն հեռախոսային խորհրդակցություն` համաշխարհային ֆինանսական շուկաների կայունությանը նվիրված հարցերի շուրջ` Ճապոնիայում տեղի ունեցած տարերային աղետների ընդհանուր ֆոնի վրա: Առավելապես ճապոնիայի ճգնաժամի շուրջ կենտրոնոցված հարցերի շարքում կքննարկվի նաև G7-ի անդամ երկրների կողմից Ճապոնիայի պետական պարտքի գնման հարցը: Ընդհանուր առմամբ, խորհրդակցության գլխավոր նպատակն է` որոշել G7-ի երկրների մասնակցության բաժինը Ճապոնիայի պարտքային խնդիրների լուծման գործընթացում: Այս պահին Ճապոնիայի պարտքը երկու անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն: Նշենք, որ նախօրեին արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին հայտարարել է Ֆրանսիան:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
