ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՈՒՄ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՉԵԿԵՐԸ
Որպես վճարային միջոց լայն տարածում ունեցող բանկային չեկերը 2018 թվականին դուրս կգան շրջանառությունից և այլևս կիրառություն չեն ունենա ՄԵծ Բրիտանիայում:
Ինչպես նշվում է Մեծ Բրիտանիայի Վճարային Խորհրդի (UK Payments Council) հայտարարության մեջ` բանկային չեկերը կփոխարինվեն առավել արդյունավետ տարբերակով:
Այս հարցով վերջնական որոշումը կընդունվի 2016 թվականին: Որոշումն ընդունելիս հաշվի կառնվի նաև հասարակության կարծիքը: