24/05/2010 16:56
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկրում տնտեսական կայունության հաստատման և պետական բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով որոշում է ընդունել կրճատել պետական ծախսերը: Հաստատված ծրագրի համաձայն Մեծ Բրիտանիայի պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն շուրջ 7,2 մլրդ եվրոյով (6,25 մլրդ ֆունտ ստեռլինգ):
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի պետական բյուջեի ապրիլյան պակասուրդը սահմանվել է այս երկրի համար ռեկորդային մակարդակում: Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2010 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով պետական բյուջեի պակասուրդը կազմել է շուրջ 10 մլրդ ֆունտ ստեռլինգ (14,4 մլրդ դոլար):
Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչների բնորոշմամբ` երկրի տնտեսությունը ներկայումս գտնվում է ռիսկային գոտում և պետական ծախսերի կրճատումն անհրաժեշտություն է:
01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
Արծաթ
897.5
+33.14
17:41 01/06/26
16:50 01/06/26
16:11 01/06/26
