ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ 500 ԵՎՐՈ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ
Մեծ Բրիտանիայի կառավարութունը ընդունել է երկրի տարադրամի փոխանակման կետերում 500 եվրո արժողությամբ թղթադրամների վաճառքը արգելող նոր օրենք: Այս քայլը, երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների պարզաբանմամբ, կնպաստի երկրում հանցագործությունների բացահայտմանը և հանցավոր խմբերի գործունեության սահմանափակմանը:
Այսպես, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալության (SOCA) տվյալների համաձայն Մեծ Բրիտանիայում հանցավոր կառույցների կողմից անօրինական գործողությունների ֆինանսավորման նպատակով առավել հաճախ օգտագործվում են 500 եվրո արժողությամբ թղթադրամները:
Հատկանշական է, որ այս օրնեքը չի տարածվում Մեծ Բրիատանիա այցելող զբոսաշրջիկների վրա: Վերջիններիս թույլատրվում է ազատ փոխանակել 500 եվրո թղթադրամները: