ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 1,9%
Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով գնաճը Մեծ Բրիտանիայում հասել է վերջին կես տարվա ընթացքում իր առավելագույն մակարդակին:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսում սպառողական գները Մեծ Բրիտանիայում տարեկան կտրվածքով գրանցել են 1,9% աճ, իսկ ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 0,3%-ով:
Նշենք, որ հոկտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել էր սպառողական գների 1,5% աճ: