18/10/2010 12:10
GENERAL ELECTRIC-Ը ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԿՐՃԱՏՄԱՄԲ
Ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկն ամփոփել է 2010 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: General Electric-ի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 18%-ով և կազմել 1,98 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն եռամսյակի արդյունքներով General Electric-ի զուտ շահույթը կազմել էր 2,42 մլրդ դոլար:
Ներկայացրած տվյալների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով General Electric-ի հասույթը կրճատվել է 5%-ով և կազմել 35,89 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքներով General Electric-ի զուտ շահույթը կրճատվել է 12%-ով և կազմել 6,88 մլրդ դոլար, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում կրճատվել է 5%-ով` կազմելով 109,94 մլրդ դոլար:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
