19/07/2010 10:59
GENERAL ELECTRIC-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ամերիկյան General Electric կոնցեռն ամփոփել է 2010 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 19%-ով և կազմել 3,21 մլրդ դոլար: Հատկանշական է, որ վերջին ինը եռամսյակների ընթացքում առաջին անգամ ընկերությունը գրանցել է զուտ շահույթի աճ:
Ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում General Electric-ի հասույթը կրճատվել է 4,3%-ով և կազմել 37,44 մլրդ դոլար, իսկ պատվերների ընդհանուր ծավալն աճել է 8%-ով` կազմելով 19,2 մլրդ դոլար:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
