
GENERAL ELECTIC ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Ամերիկյան General Electric ընկերությունը, որն իր գործունեությունն է ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում, հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 32%-ով և կազմել 1,87 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն ապահովել էր 2,75 մլրդ դոլար զուտ շահույթ:
Ներկայացված տվյալների համաձայն այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով General Electric ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 5%-ով և կազմել 36,6 մլրդ դոլար: