GENERAL ELECTRIC-Ի ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 38%-ՈՎ
Ռեակտիվ շարժիչների և երկաթուղային լոկոմոտիվների արտադրության աշխարհում առաջատար ամերիկյան General Electric (GE) ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 38%-ով և կազմել 11,2 մլրդ դոլար: Հաշվետու 12 ամիսների ընթացքում GE ընկերության հասույթը գրանցել է 14% անկում և կազմել 156,8 մլրդ դոլար:
2009 թվականի միայն չորրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ ամերիկյան ընկերության զուտ շահույթը կրճատվել է 19%-ով և կազմել 3,13 մլրդ դոլար: