
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ MAN-Ը ԿՐԵԼ Է 258 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ
Գերմանական MAN SE արդյունաբերական խումբ ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն բեռնատար մեքենաների արտադրությամբ առաջատար գերմանական այս ընկերությունը հաշվետու տարվա արդյունքներով կրել է 258 մլն եվրոյի զուտ վնաս` գերազանցելով վերլուծաբանների սպասումները:
Նշենք, որ 2009 թվականի համար վերլուծաբանները կանխատեսել էին, որ ընկերության կրած զուտ վնասը կտատանվի 158 մլն եվրոյի սահմաններում:
Հաշվետու տարվա ընթացքում ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը առավելապես պայմանավորված է կորպորատիվ կառավարման մակարդակում առաջացած տարաձայնություններով և դրանց արդյունքում ընդունված ոչ արդյունավետ որոշումներով: