07/06/2010 12:42
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Գերմանիայի կառավարությունը նախատեսում է բյուջետային ծախսերի կրճատումներ և մտադիր է առաջիկա 5 տարիներին երկրի բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակը տարեկան կտրվածքով կրճատել շուրջ 10 մլրդ եվրոյով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից առաջարկվող ծրագրերի փաթեթով նախատեսվում է բյուջետային ոլորտում 10-15 հազար աշխատատեղերի կրճատումներ, ինչպես նաև ընտանեկան նպաստների և սոցիալական տարբեր խմբերին տրամադրվող ֆինանսական աջակցության ընդհանուր մակարդակի նվազեցում:
Հատկանշական է, որ բյուջետային ծախսերի կրճատման ծրագրերի շրջանակներում Գերմանիայի զբաղվածության ծառայություններին կտրվի լիազորություններ` ինքնուրույն որոշել վճարվող գործազրկության նպաստի մակարդակը:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
