ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ
Գերմանիայի Էկոնոմիկայի և առևտրի նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ Գերմանիայի արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 1.8%-ով, այն դեպքում, երբ վերջին երեք ամիսների ընթացքում գրանցվել է այս ցուցանիշի շարունակական աճ: Այսպես, սեպտեմբերին ամսական կտրվածքով գրանցվել էր արդյունաբերական արտադրանքի ծավալի շուրջ 3.1% աճ:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին արդյունաբերական արտադրանքի 08.-1% աճ: