11/03/2011 11:21
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24%-ՈՎ
2011 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Գերմանիայի արտահանման ծավալներն աճել են 24,2%-ով, ինչն, իր հերթին, մեծացրել է Եվրոպայի խոշորագույն տնտեսության առանց այն էլ մեծ առևտրային հավելուրդը: Նշենք, որ դեկտեմբեր ամսվա համեմատությամբ հունվարին Գերմանիայի արտահանման ծավալները կրճատվել են 1.0%-ով` պայմանավորված հիմնականում սեզոնային գործոններով: Միևնույն ժամանակ, հունվարին դեկտեմբերի համեմատությամբ Գերմանիայի ներմուծման ծավալներն աճել են 2,3%-ով:
Հունվարին Գերմանիայի արտահանման ծավալը կազմել է 78,5 մլրդ եվրո, ներմուծման ծավալը` 68,4 մլրդ եվրո: Այսպիսով, առևտրային զուտ արտահանումը կազմել է 12 մլրդ եվրո:
2010 թվականը Գերմանիայի տնտեսության համար վերջին 20 տարիների ընթացքում «ամենալավն» էր. երկրի ՀՆԱ-ն աճել է 3,6%-ով: 2009 թվականին Գերմանիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 4,7%-ով:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
