ՄԱՐՏԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԻՆԴԵՔՍԻ ԱՆԿՈՒՄ
Ընթացիկ տարվա մարտ ամսվա կտրվածքով Գերմանիայում գրանցվել է տնտեսավարող սուբյեկտների` գործարար միջավայրի սպասումները համակարգող ինդեքսի անկում: Այսպես, մարտ ամսվա համար գործարար սպասումների ինդեքսը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 0,6%-ով և սահմանվել 44,5 կետ մակարդակում:
Ինչպես նշվում է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի (ZEW) հրապարակած տվյալներում` վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին գործարար սպասումների ինդեքսի առավել մեծ անկում: