
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՐՃԱՏԵԼ ՊԱՐՏՔԵՐԸ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելը կոչ է արել ԵՄ երկրներին ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ` պարտքային պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ: նախարարն առաջարկել է ԵՄ անդամ երկրներին իրնեց Սահմանադրություններում ամրագրել մեխանիզմ, որը կսահմանափակի պետական պարտքի ծավալը:
Գիդո Վեստերվելը նաև նշել է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները պետք է ձեռնարկեն միջոցներ` բարձրացնելու իրենց տնտեսության մրցունակությունը ու արդյունավետությունը և, միևնույն ժամանակ, պետք է նպաստեն եվրոյի ամրապնդմանը: