
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲՅՈՒՋԵ` ԱՌԱՆՑ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ
2014 թվականին Գերմանիան կունենա բյուջե` առանց պակասուրդ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը: Նախատեսվում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Գերմանիայի կառավարությունը լուրջ քայլեր կձեռնարկի երկրի բյուջեի պակասուրդի «վերացման» ուղղությամբ:
Նշենք, որ ըստ կանխատեսումների` ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով Գերմանիայի բյուջեի պակասուրդը կկրճատվի և կկազմի երկրի ՀՆԱ-ի 1,5 տոկոսը: 2010 թվականի արդյունքներով ցուցանիշը կազմել է 3.3%:
Գերմանիայի կառավարությունը նախատեսում է նաև աստիճանաբար կրճատել պետական փոխառությունների ծավալները և մինչև 2015 թվականն այս ցուցանիշը հավասարեցնել ՀՆԱ-ի 71 տոկոսին: