ԳԴՀ-Ի ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄՇԱԿԵԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՆՆԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՍՏԱԿ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հորսթ Կելերը առաջարկել է մշակել երկրների սննկացման գործընթացի ընդհանուր սկզբունքներ բոլոր այն երկրների համար, ովքեր չեն կարողանում մարել իրենց պարտքային պարտավորությունները: Կելերի խոսքերով` ներկայիս պայմաններում կարևորվում է ոչ միայն ընկերությունների սննկացման հստակ մեխանիզմների մշակումը, այլև այդ նույն մոտեցումների կիրառումը առանձին երկրների դեպքում:
Հիշեցնենք նաև, որ Եվրագոտու անդամ երկրների մի շարք պաշտոնական ներկայացուցիչներ վերջերս կողմ էին արտահայտվել նաև Եվրագոտու կազմից երկրներին դուրս թողնելու մեխանիզմների մշակմանը: