
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գերմանիայի կառավարությունը թույլատրել է իր ջրային տարածքներում Հյուսիսային հոսք (Nord Stream) գազամուղի շինարարությունը: Ինչպես նշվում է Nord Stream AG ընկերության հայտարարության մեջ` այժմ անհրաժեշտ է միայն ստանալ Գերմանիայի և Ֆինլանդիայի թույլատրությունն` այս երկրների տնտեսական գոտիներում շինարարական աշխատանքների իրականացման համար:
Նշենք, որ իր տարածքում գազամուղի շինարարական աշխատանքներն առաջինը թույլատրել էր Դանիան, այնուհետև Ֆինլանդիան և Շվեդիան, ընդ որում Ֆինլանդիան դեռևս վերջնականապես չի հաստատել իր թույլտվությունը:
«Հյուսիսային հոսք» գազամուղի նախագիծը նախատեսում է ռուսական գազի մատակարարում եվրոպական երկրներ:
Նախագիծն իրականանցնող Nord Stream AG ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, 20%-ը` գերմանական E.On ընկերությանը, իսկ մնացյալ 9%-ը` նիդերլանդական Gasunie ընկերությանը: