24/03/2010 15:46
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՏՈՒԿ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՖՈՆԴ
Գերմանիայի խորհրդարանը մշակել է նոր օրինագիծ, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել հատուկ ֆոնդ` ճգնաժամային իրավիճակներում երկրի ֆինանսական համակարգին աջակցություն ցույց տալու նպատակով: Օրինագծի հաստատման դեպքում Գերմանիայում գործող բանկերը պարտադիր կերպով հիմնադրամին կփոխանցեն տարեկան մինչև մեկ մլրդ եվրո:
Նշենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Գերմանիայի կառավարությունը կրել էր մեծ վնասներ` ճգնաժամի հետևանքների հաղթահարման նպատակով բանկերին տրամադրելով մեծ ծավալների ֆինանսական աջակցություն:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
15:16 07/09/26
14:13 07/09/26
