ՄԱՐՏԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 27%-ՈՎ
Ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքներով նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Գերմանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 27%-ով: Ընդհանուր առմամբ, այս մեկ ամսվա ընթացքում գԳերմանիայում վաճառվել է 294,5 հազար ավտոմեքենա:
Ինչպես նշում են վերլուծաբանները` Գերմանիայի ավտոշուկայում գրանցված այս անկումն առավելապես պայմանավորված է ոլորտի խթանմանն ուղղված պետական ծրագրերի սահմանափակմամբ: