2009Թ.-ԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 2.4%-ՈՎ
2009 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով նախորդ եռամսյակի համեմատությամբ Գերմանիայի համախառն ներքին արդյունքի ծավալը գրեթե չի փոփոխվել, սակայն նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ այս ցուցանիշի անկումը կազմել է 2,4%: Ինչպես նշվում է Գերմանիայի դաշնային վիճակագրական գործակալության նախնական տվյալներում` հաշվետու եռամսյակում Գերմանիայի տնտեսությունում նկատվող ստագնացիոն երևույթները պայամանավորված են նախ և առաջ ներդրումների և սպառման ծավալների կրճատմամբ:
Նշենք, որ Գերմանիայի տնտեսությունը դուրս էր եկել ճգնաժամից արդեն 2009 թվականի երկրորդ եռամսյակում, իսկ երրորդ եռամսյակի արդյունքներով երկրում գրանցվել էր 0,7% տնտեսական աճ:
2009 թվականի արդյունքներով Գերմանիայի ՀՆԱ-ն գրանցել է 5% անկում, որը հիմնականում պայամնավորված է բարձր գործազրկության պայմաններում սպառման ծավալների շարունակական անկմամբ, ինչպես նաև կառավարության կողմից հակաճգնաժամային ծրագրերի սահմանափակմամբ: