ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՃԵԼ Է 0,7%-ՈՎ
Գերմանիայի պետական վիճակագրական գործակալության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ Գերմանիայի ՀՆԱ-ն աճել է 0,7%-ով: 2008 թվականի երրորդ եռամսյակի համեմատությամբ այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Գերմանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 4,8%-ով:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին եռամսյակային կտրվածքով ՀՆԱ-ն աճ 0,8%-ով: